Տաշիրի տարածաշրջանն ընդգրկող թիվ 32 ընտրատարածքում առաջադրվել էր պատգամավորության հինգ թեկնածու, այդ թվում նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: Մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում Կարեն Կարապետյանը մեծամասնական ընտրակարգով հավաքել է ընտրողների 90 տոկոս քվե: Նույնքան քվե Կարապետյանն ապահովել է նաեւ ՀՀԿ-ի համար: Մնացած չորս թեկնածուները միասին հավաքել են ընդամենը 10 տոկոս: Ընդ որում, ամբողջ քարոզարշավի ընթացքում միայն Կարեն Կարապետյանի սեւ քարոզչությամբ զբաղվող Անուշավան Նիկողոսյանը հայտնվել է վերջին տեղում:
«Առավոտ» օրաթերթ