Երևան, 7 մայիսի, 2012թ.
Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր ապրիլի 30-ից մայիսի 6-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Դիլիջանում բնակվող Նվեր Մանթաշյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանում բնակվող իր քույրը` Վահանուշը: Նվեր Մանթաշյանը կստանա Մոսկվա մեկնելու օդանավի երկու տոմս:
«Շնորհավորում ենք Նվերին, որն արդեն չորրորդ բաժանորդն է, ով անակնկալ ճամփորդություն է ստանում Orange-ից: Մոտակա շաբաթների ընթացքում մենք շարունակելու ենք ամեն երկուշաբթի օրվանից հաշվել մուտքային միջազգային զանգերը, այնպես որ դեռ շատ հաջողակներ են գրացվելու: Մեր մյուս բաժանորդներին պարզապես խորհուրդ կտանք խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին », ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մինչև հունիսի 3-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի երկու տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Առաջին շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը բաժին էր ընկել Ժաննա Բայանդուրյանին, ով զանգ էր ստացել Ռուսաստանից, երկրորդ շաբաթվա երջանիկ բաժանորդը Արմեն Ստեփանյանն էր, ով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, իսկ երրորդ շաբաթվանը` Լիանա Մանուկյանը, որը զանգ էր ստացել կրկին Ռուսաստանից:
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:
R