Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ. «Հիմա էլ մեղադրում եք, որ ՀԱ՞Կ-ին էլ ենք մեզ հետ խորհրդարան տանում» (ձայնագրություն)

Մայիս 08,2012 12:39

«Մայիսի 6-ի ընտրություններով Հայաստանի համար նոր փուլ է սկսվում, նման ընտրություններ նույնիսկ ԱՊՀ երկրներում չեն եղել, դիտորդների մի մասն էլ անգամ Կենտրոնական Եվրոպայի ընտրությունների հետ էին համեմատում»,- հավատացնում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ չհամաձայնելով, որ ընտրությունների օրը ՀՀԿ-ն ակտիվ ընտրակաշառք է բաժանել.«Պարզապես պրովակացիա է, կարծում եմ, ընտրություններից հետո այդ խոսակցություններին չպետք է գնահատական տանք, պարզապես մարդիկ ցավով են ընդունում, որ լավ ու արդար ընտրություններ անցան…Հայաստանում ավելի մեծ ժողովրդավարական զարգացումներ են տեղի ունենալու»:

Կնիքների օքսիդացման փաստն էլ պարոն Սահակյանի համար ոչ թե  ընտրախախտում, այլ տեխնիկական գործընթաց էր. «Մեզանում առաջին անգամ կիրառելի,  ու դա շահարկեցին , թե կնպաստի քաղաքացիների կրկնակի քվեարկությանը, բայց գոնե նմանատիպ մեկ դեպք չներկայացրին, իհարկե,  թերություններ ու խոսակցություններ եղան, որոնք, սակայն,  ոչ որակի, ոչ էլ արդյունքների վրա չեն կարողացել ազդել»:

Թե ինչու ՀԱԿ-ի քվեները հիմնականում աճեցին երեկ առավոտյան , պարոն Սահակյանը բացատրեց. «Սովորաբար էլեկտրոնային փոստով է եկել, ու բոլորը կարող էին դիտարկել, բացառված չէ, որ վերլուծությունների արդյունքում թվերի մեջ փոքրիկ տարբերություն առաջանա. այսինքն հիմա՞ էլ մեղադրում եք, որ ՀԱԿ-ին էլ ենք մեզ հետ տանում խորհրդարան: ՀԱԿ-ի ձեռքբերումն է, ու այդ ձեռքբերումը չի կարելի վերագրել մի ուրիշ քաղաքական թիմի»:VOICE114

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031