«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի գնահատականը
– Ես ցավով եմ արձանագրում, որ այս խորհրդարանական ընտրությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ մեր հասարակությունը՝ քվեարկողների մեծամասնությունը, որոնք քվեարկեցին ԲՀԿ-ին, ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ին՝ իհարկե համապատասխան գումարների դիմաց, ծախեցին մեր պետականությունը։ Ինքն արժանի է այն վիճակին, ինչ ունի հիմա եւ շատ ավելի վատ վիճակ է ունենալու, որովհետեւ 5 տարով իր բերանը փակեց, ինքն իր բերանին շղթա դրեց։ Եվ ինքն այլեւս իրավունք չունի խոսելու, բողոքելու, պահանջելու, սա այն մարդկանց մասին եմ ասում, որոնք կոալիցիայի համար են քվեարկել։ Եվ թող չհամարձակվեն խոսել իրենց իրավունքները ոտնահարելու մասին, իրենց սոցիալական վիճակից, իրենց բռնաբարված վիճակից։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»