Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականն ակնարկում է, որ խախտումների մեծամասնությունը ԲՀԿ-ն է արել

Մայիս 08,2012 11:27

Երեկ, երբ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանին հարցրինք, թե ինչպես են իրենք գնահատում ընտրությունները, նա հայտարարեց. «Գնահատում ենք դրական, գնահատում ենք բավականին լուրջ, թափանցիկ, մեկ քայլ առաջ, եւ մենք ասում ենք, որ՝ այո, կարելի է նաեւ նման ընտրություն անցկացնել»։

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն բազում դեպքերին, որոնցով համացանցը ողողված է…

Անլուրջ (հարցը դեռ չավարտած՝ շտապեց հայտարարել զրուցակիցսԼ.Բ.):

– Կան տեսագրություններ, ձայնագրություններ եւ փաստեր, թե ինչպես են մարդկանց փող բաժանում, ինչպես են մի քվեախցում մի բանի հոգով ընտրություն կատարում, ինչպես են տարիքով մարդկանց հետ քվեախուց մտած ինչ-որ անձինք այդ մարդկանց փոխարեն ընտրում եւ այլն, եւ

այլն։ Սրանց անլու՞րջ եք վերաբերվում։

Իհարկե։ Որովհետեւ տեսանք, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում լուրջ մեղադրանքները, քննադատությունները միայն Հանրապետականին էին ներկայացնում, բայց այսօր էլ եւ, եթե չեմ սխալվում, մի շարք նման դեպքերի պարագայում պարզվեց, որ դրանց ճնշող մեծամասնությունը ոչ Հանրապետական կուսակցության թիմակիցների ձեռքով է արվել։ Բայց այնուամենայնիվ, քանի որ մենք պատասխանատվություն ենք վերցրել, պետք է նշեմ, որ այս պարագայում այդ 1-2 տեղերում նմանատիպ խախտումները ոչ միայն էապես չեն ազդել ընտրությունների վրա, այլեւ որեւէ առումով չեն կարող նույնիսկ ստվեր գցել ընտրական պրոցեսի եւ բուն ընտրության վրա:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031