Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջադիմության ու ժողովրդավարացման հիմնական ցուցիչը սկսում է դառնալ այն, որ երկրումդ ընտրությունների ընթացքում արդեն մարդ չի սպանվում

Մայիս 08,2012 11:15

Երբ առաջադիմության ու ժողովրդավարացման հիմնական ցուցիչը սկսում է դառնալ այն, որ երկրումդ ընտրությունների ընթացքում արդեն մարդ չի սպանվում, արյունահեղություն չի լինում, վստահված անձանց չեն գողանում, նույնն է, թե քաղաքակիրթ համարես այն աբորիգենին, ում ֆրակ են հագցնում եւ սովորեցնում սեղանից օգտվելու կանոնները:

Միջազգային դիտորդներին, որոնք կուսակցությունների շտաբներում, պատերի տակ, տնետուն անցնող մարդկանց պայուսակներում չեն եղել, որպեսզի տեսնեն` ինչպես է մասսայաբար ընտրակաշառք բաժանվում, որոնք չեն ըմբռնել, թե ինչպես կարող է պաշտոնապես 2,8 մլն բնակչությունից 2,4 մլն-ն ընտրող լինել, բռնություններից զերծ քվեարկությունը թվում է գերժողովրդավարական ու թափանցիկ: Նրանք չեն մտնում մարդկանց սրտերը` հասկանալու` ինչու նրանք չեն ուրախանում, եթե ընտրություններն իսկապես այդքան արդար ու թափանցիկ են եղել, կամ ինչու են շարունակում իրենց խաբված ու ստորացված համարել այնպես, ինչպես ընտրություններից առաջ:

Պե՛տք է արձանագրել ՀՀԿ-ի հաղթանակը, նրանք հենց դա էլ անում են: Հարցն այն է` մենք ինքներս, ներքուստ, անգամ ֆրակ հագնելու եւ սեղանից օգտվելու կանոնները սովորելու պարագայում մեզ քաղաքակրթված համարո՞ւմ ենք, թե՞ ոչ, հավատո՞ւմ ենք ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներին, թե՞ ոչ: Եթե հավատում ենք, ուրեմն մեր գիտակցության սահմանը այնքան է, որքան գծում է միջազգային դիտորդը, ուրեմն մենք արժանի ենք այն իշխանությանը, որին թույլ ենք տալիս գալ մեր քաղաքացիական արժանապատվության, ինքնահարգանքի վրայով: Ուրեմն բողոքելու տեղ չունենք:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031