Լրահոս
Օրվա լրահոսը

Նադեժդա Սարգսյանը ամուսնու արձանի թալանը կանխելու համար կդիմի նախարարություն

Մայիս 08,2012 11:04

Երգչուհի Նադեժդա Սարգսյանը այսօր պատրաստվում է զանգահարել Մշակույթի նախարարություն՝ ահազանգելու Երեւան-Սեւան մայրուղու՝ Չարենցավանի հատվածում տեղադրված ամուսնու ՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավեն» պղնձաձույլ արձանի թալանի մասին: Հիշեցնենք, որ նախօրեին արձանի թալանի մասին ահազանգ էր ստացել «Առավոտ» օրաթերթը: Տիկին Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ լուրը լսել է երեկ. «Մարզպետարանն արդեն երկու տարի  է խոստացել է, որ արձանը պետք է վերանորոգվի, բայց ոչինչ չեն արել: Թալանի մասին էլ չէինք իմացել, Էմման է ճանապարհին տեսել, հիմա պատրաստվում եմ զանգել նախարարություն, տեսնենք ինչ ենք անելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031