Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանն արդեն 5-րդ օրն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջ շարունակում է հացադուլը: Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ օրը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հեռվից իրեն էր դիտում.«Ֆիքսեց, բայց չմոտեցավ»:
Պարոն Վարդանյանը հացադուլով բողոքարկում է Հայաստանում ընտրությունների կարգն ու առաջարկում այլընտրանքային ընտրություններ. «Խնդիր եմ դնում, որ հասարակությունը ինքնակազմակերպվի, փորձի այս տիպի սուտ, ոչինչ չբերող ընտրությունների այլընտրանք գտնի: Ի՞նչ տեղի ունեցավ, եթե ընդդիմադիր կուսակցությունները ստացան 5 տոկոսներ , դրանից ի՞նչ փոխվեց Հայաստանում , դրանք լավագույն դեպքում կարող են ճչալ, բայց ինչ-որ բան փոխել չեն կարող, մեծամասնությունը նրանց ձեռքում է»:
Նրա խոսքերով` առաջին հայացքից թվում է, թե իր այլընտրանքային ընտրությունների պահանջն իրատեսական չէ, բայց միայն թվում է. «Այս ընտրությունները տիրող համակարգից դուրս գալու ելք չէ: Դրա համար, երբ հասարակությունը ինքնակազմակերպվի, իսկ մտավորականությունը որոշի՝ ինչ տիպի այլընտրանքային ընտրություններ է նախատեսում, ապա հասարակությունն էլ կկազմակերպի»:
Ա. Վարդանյանը հացադուլը կշարունակի եւս 2 օր. «Հետո կերեւա՝ ինչ է պետք անել: Իշխանություններից ոչ մի ուշադրություն չկա, ու չեմ էլ սպասում, գալիս են ինչի համար, իմ պահանջը իրենցից չէ, հասարակությունից է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ