Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «ԲՀԿ-ի կաշառքի դեպքին տեղյակ չեմ, շատ լավ տեղյակ եմ, որ ՕԵԿ-ն է հեռախոս բաժանել»

Մայիս 07,2012 22:37

Ընտրության օրը, ինչպես հայտնի է, ընտրակաշառք բաժանելու դեպքեր գրանցվեցին՝ ԲՀԿ-ի օգտին: Օրինակ, թիվ 12 ընտրատարածքում ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանի օգտին բաժանված ընտրակաշառքների հետ կապված ոստիկանությունում գործ հարուցվեց: Հաշվի առնելով, որ այդ նույն ընտրատարածքում ՀԱԿ թեկնածու կար՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը, ստացվում է, որ ԲՀԿ-ի ընտրակաշառքը նաեւ ՀԱԿ-ի թեկնածուի դեմ էր: Այս առնչությամբ Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք մեկնաբանում ԲՀԿ-ի այդ քայլերը՝ հատկապես, որ ԲՀԿ-ն միասնական շտաբում ՀԱԿ-ի հետ պետք է պայքարեր արդար ընտրությունների համար՝ ՀԱԿ համամասնական ցուցակով առաջադրված ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ես այդ կաշառքին տեղյակ չեմ, բայց իհարկե, քննադատելի է: Ո՞վ կարող է ողջունել, երբ փորձ է արվում մարդուն գնելու միջոցով ձայն կորզել: Չնայած, ես ԲՀԿ-ի բաժանած կաշառքի դեպքին, կրկնում եմ, տեղյակ չեմ: Բայց, օրինակ, շատ լավ տեղյակ եմ, որ ՕԵԿ-ն է հեռախոս բաժանել՝ ձայնի դիմաց, նույնիսկ կարող եմ ասել որ մարզում, որ գյուղում: Տավուշի մարզում հեռախոսներ է բաժանել՝ որոշակի ձայների դիմաց: Այդ փաստին ես տեղյակ եմ: Դա եղել է ուղիղ գործարք՝ քաղաքացիների հետ: Այդ դեպքում ես չեմ զարմանում, որ ՕԵԿ-ը հաղթահարել է 5 % -անոց խոչընդոտը: Շատ հնարավոր էր` նա չանցներ, եթե կաշառք չբաժաներ: Մեր ժողովրդի դեպքում գայթակղությունը շատ մեծ է եղել, իհարկե չեմ արդարացնում, երբ գնում են գործարքի, բայց կարծում եմ, որ իշխանությունները, կոալիցիայի ներկայացուցիչները շատ լավ գիտեն ժողովրդի հոգեվիճակը, սոցիալական վիճակը, գիտեն, թե ինչ են ակնկալում իրենցից: Ավելին ասեմ, մարդիկ ասում են, որ տարիներ շարունակ մեզանից թալանել են՝ մի անգամ էլ թող հատուցեն»: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի, հատուցումն այն կլիներ, եթե չքվեարկեին այդ կուսակցության օգտին. «Մենք խոստանում ենք ապագա, իրենք ընտրում են գործարքը եւ այսօրը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031