Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեքսն ու քաղաքականությունն անհամատեղելի են

Մայիս 07,2012 21:52

Քաղաքականության մեջ ակտիվ մարդիկ պասիվ են սեռական կյանքում. այս հայտնագործությունն արել են ԱՄՆ-ի փորձագետները, օրինակ բերելով իրենց քաղաքական ուժերին. հաղորդում է eg.ru  կայքը: Մասնագետների մեկնաբանմամբ՝ ակտիվ քաղաքական կյանք վարող մարդիկ շատ մեծ էներգիա ունեն, օժտված են անընդհատ նոր գործեր ձեռնարկելու հատկություններով: Իսկ անընդհատ քաղաքական դաշտի թեժ կետում մնալը պահանջում է  ոչ միայ համարձակություն, այլեւ ունակություն` հակադարձելու բոլոր խոչնդոտներին, խնդիրներին, իսկ այդ դեպքում` քաղաքական ակտիվ կյանք վարողները հենց քաղաքականության մեջ էլ սպառում են իրենց ողջ էներգիան: Քաղաքականության մեջ ակտիվ մարդիկ պասիվ են անկողնում, քանի որ հիմնականում հոգնածության ու սպառվածության պատճառով սեքսով զբաղվելու ուժ չեն ունենում: Նրանց մոտ սեռական կյանքում հաջողություններ քիչ են արձանագրվում: Մասնագետները վստահեցնում են՝ սեքսն ու քաղաքականությունն անհամատեղելի են:

Լիկա  ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031