Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները Սոցիալ -Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը գնահատում է խայտառակ։
«Բոլոր բացասական դրսեւորումները կատարելագործվեցին։ Ընտակեղծիքները սկիզբ առան Հրազդանից եւ շարունակվեցին ամեն ուր։ Ամեն գնով ցանկացան ժողովրդի ձայնը գնել եւ եթե նախորդ ընտրություններում ձայնը գնում էին 5000 դրամով, ապա երեկ եւ դրանից առաջ 1 քվեի համար տալիս էին 20000- 25000 դրամ»,- «Ա1+»-ին հետ զրույցում նշեց տիկին Սարգսյանը։
Նրա խոսքերով՝ եթե ընտրակաշառքները եւ վախի մթնոլորտը չլիներ, մարդկանց ստիպողաբար չտանեին ընտրատեղամասեր, ապա հանրապետական կուսակցությունը նույնիսկ 2 տոկոս ձայն չէր հավաքի։
Մանրամասները կարդացեք այստեղ: