Aravot.am-ի՝ մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը խիստ լակոնիկ գտնվեց: Երկար-բարակ վերլուծությունների փոխարեն նա միայն այլաբանորեն արձագանքեց մեր հարցադրմանը. «Ընտրությունները ցույց տվեցին, որ դրան մասնակցած կուսակցություններից յուրաքանչյուրն իր տարերքն ունի. ՀՀԿ-ի տարերքը կրակն է, ԲՀԿ-ինը՝ ջուրը, ՀԱԿ-ինը՝ փոշին, «Ժառանգությանը»՝ քամին, ՀՅԴ-ինը՝ հողը, ՕԵԿ-ինը՝ օդը»:
Իսկ անցած-գնացած ընտրարշավը նա համեմատեց տրիլլերների վարպետ, ամերիկացի գրող Դեն Բրաունի՝ «Հրեշտակներ ու չարքեր» վեպի հետ:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ