Լրահոս
Օրվա լրահոսը

Ադիբեկյան.«Կեղծիք չկար, կար էյֆորիա»

Մայիս 07,2012 21:01

Հավանաբար ոչ ոք չի կարող ասել, թե հատկապես երբ մեր անկախ երկրում սկսեցին ոչ միանշանակ գնահատվել նախընտրական տրամադրությունները եւ ընտրությունները:

Առաջինը 1995 թվականի խորհրդարանական ընտրություններն էին, որոնք առիթ տվեցին հասարակական հուզումների ու ըստ փորձագետների` ընտրախախտումների հիմքը դրեցին:
Ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին միայն իշխանության համար՝ ՀՀՇ-ն միանձնյա իշխող քաղաքական ուժ էր, սոցիոլոգիան քայլում էր միայն իշխանության ետեւից։

«Պատկերացրեք, հարցում էինք անում՝ ու՞մ եք տեսնում, կանայք ընկնում են հիստերիկայի մեջ՝ էս ի՞նչ հարց ես տալիս, չես տեսնու՞մ ում ենք ուզում»,- ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

1995-ը սկիզբ դրեց նաեւ գործարարների մասնակցությանն Ազգային Ժողովի ընտրություններին: «Ազատություն» ռադիոկայանը սոցիոլոգին հարցումներ պատվիրեց՝ ովքե՞ր կմտնեն խորհրդարան: Որոշ ժամանակ հետո հայտարարեց՝ ՀՀՇ-ն: Հենց նրա առաջնորդությամբ էլ հաղթեց «Հանրապետություն» միավորումը:
«Կեղծիք չկար, կար էյֆորիա»,-ասում է սոցիոլոգը։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031