Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, վրդովված է. « Երեխեքիս պահելու փոխարեն, քեզ եմ պահում այ….պետություն….էդքանից հետո դու ինձ քցու՞մ ես»

Մայիս 07,2012 19:29

 

Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը գրում է.

– Քանի որ այսօր ինձ հերթական անգամ քցեցին. ես որոշեցի այնուամենայնիվ արտահայտվել….
Բաց նամակ Պետությանը
Սիրելի Պետություն բավական է արդեն ամեն միջոցառում կազմակերպելիս` արտիստներին, երգիչներին ու հաղորդավարներին անվճար աշխատեցնես,կամ սիմվոլիկ 40-ից 60000 դրամ տաս`ասելով-դե պետական միջոցառում է…կներես ,որ դու-ով եմ խոսում,մի տեսակ Դուք-ը հարգանքի նշան է, իսկ դու իմ հայրենիքը չես վաղուց…ամեն խելոք մարդ իրան հարց ա տալիս էդ ժամանակ -տո այ պետություն դու ի՞նչ ես արել ինձ համար, որ ես էլ քեզ համար ձրի աշխատեմ…նույն բանն անեմ այլ պետությունում, մեծամեծ նվաճումներ կունենամ…կարծում ես էդքան չկա՞մ, կամ….ես էլ որոշեցի, հատուկ կգնամ, կանեմ, որ հետո տեսնես, որ ոչ թե դու ես ինձ պահում, այլ` ես քեզ….էնպես որ ժամանակդ կարճ է… քանի կարող ես, աշխատացրու, բան չմնաց, գնալու եմ….աշխատում եմ շատ փող, բայց վրան էլ մի բան դնում եմ, որ քեզ տամ…այ էդ ես դու….երեխեքիս պահելու փոխարեն, քեզ եմ պահում այ….պետություն…ամեն մշակութային օջախ սարքել ես դուքյան, կներեք արտահայտությանս համար ,ամեն մի գեղացու դրել ես էդ օջախի տնօրեն, ուր մտնում ես, գոմի հոտ ա գալիս, ու դեռ չգիտեմ ինչ Մանասյանի նմանն էլ իրան թույլ ա տալիս մեր հաշվին հաճոյանալ Մշակույթի նախարարությանն ու ՀՀԿ-ին ու հետո , շնորհակալության փոխարեն քաշքշի-քաշքշի, վերջում էլ քցի՞, շնից մազ պոկելն էլ ա քյար սկզբունքո՞վ, ամենամեծ բարձունքից թքած ունեմ էդ փողերի վրա, հարցը դա չի, համարենք, որ չի էլ եղել, եղածն էլ մի բան չի ,որ մտածեմ, բայց սենց մինչև ուր՞,մինչև ե՞րբ, մինչև վերջնականապես բոլորս թքե՞նք ու հեռանա՞նք, հետո՞… հետո….կապրենք-կտեսնենք….էլ չխոսեք արտագաղթից….դուք եք ստիպում….սա ամենափոքր միջադեպն էր միայն….

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031