ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին, ժամը 18.15-ին Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով հետցնցում, 7-8 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10կմ խորության վրա:
ՀՀ տարածքում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ` մասնավորապես Երևանում 3 բալ:
Արտակարգ իրավիճակների նախարարություն