Ընդդիմադիր քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին ու նրանց Աժ մտնելու հավանականությունը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանի համոզմամբ, նրանց զրկել է ընդդիմադիր կեցվածքից. «Խաղատան մեջ լինելով՝ հնարավոր չէ խաղատանը հաղթել, այս ընտրություն կոչվող բեմադրությունը խաղատուն է, ու եթե ուզում ենք հաղթել, պետք է դուրս գանք այնտեղից: Ընդդիմադիր շրջանակները պետք է գիտակցեն, որ միակ ելքը դուրս գալն է: Համակարգի սեղանը հենվում է 4 ոտքի վրա, ոտքերից մեկը ընդդիմությունն է, որը եթե դուրս գա այդ համակարգից՝ սեղանը կսկսի ճոճվել»:
Գարեգին Չուգասզյանի խոսքերով, Հայաստանում նոր ընդդիմություն է ձեւավորվում՝ քաղաքական, բայց ոչ կուսակցական՝ ցանցային ընդդիմությունը. «Այլընտրանքային դիմադրություն է, այն ուժեղանալու է ու փոխելու է մարտավարությունը, այն արդեն ցույց է տվել, որ այս ճանապարհով գնալով կարող ես հաջողության հասնել, վառ ապացույցը Մաշտոցի պուրակի շարժումն է»:
Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների գնահատականներին, թե մայիսի 6-ին Հայաստանում ԱԺ ընտրություններն անցան միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ պարոն Չուգասզյանի համոզմամբ, նման դիտորդներ արդեն 15-20 տարի է՝ գալիս ու գնում են. «Մենք պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ այն ելքը՝ այս համակարգի քրեական օլիգարխիայից ազատման ճանապարհը: Ոչ ոք Եվրոպայից չպետք է մեզ գա սովորեցնի… Այդ դիտորդները 15-20 տարի եկել գնացել են, գիտենք, որ դրանցով չի լուծվելու»:VOICE112
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ