Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն դժգոհ է ընտրությունների արդյունքներից

Մայիս 07,2012 16:55

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում իր դժգոհությունն արտահայտեց երեկ կայացած ընտրությունների արդյունքներից: 

Նրա խոսքով` ընտրություններում «հաղթեց փողը», եւ «ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա»:

«Ոչ թե ընտրություններով արտահայտվել է ժողովրդի կամքը, այլ արձանագրվել են այն քվեները, որոնք ձեռք են բերվել ընտրակաշառքով», – ասաց Մարգարյանը:

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքների, Դաշնակցությունը ստացել է ընտրողների 5.72 տոկոսի քվեն` 86 հազարից ավելի ձայն:

«Արձանագրված արդյունքներից գոհ չեմ, որովհետեւ մեկ անգամ եւս կամ այս անգամ պատճառաբար ավելի մեծ տոկոսով դրսեւորվեց, որ փողն է հաղթում քաղաքական ուժերին: Ես դրա համար ցավում եմ, ցավում եմ մեր ժողովրդի համար: Որովհետեւ այդ նույն իշխանությունները, որոնք այս ժողովրդի թշվառության պատճառն են, նույն այդ ժողովրդի թշվառությունից օգտվեցին իրենց իշխանությունը երկարաձգելու համար», – հայտարարեց նա:

Հրանտ Մարգարյանը չանդրադարձավ այլ ընտրախախտումներին` նշելով. – «Այդ հարցը մեզ մոտ քննարկվում է: Եվ շուտով մենք պաշտոնական հայտարարությամբ հրապարակ կգանք»:

Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը բացառեց 44 տոկոսից ավելի քվե ստացած իշխող ուժի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը. – «Այդ մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է»:

Ռուզաննա Ստեփանյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031