Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային դիտորդները՝ թանաքի մասին. «Փոխանակ թանաքի շշերը թափ տային՝ թափ տվեցին օրենքի դրույթները»

Մայիս 07,2012 16:17

Լրագրողները այսօր միջազգային դիտորդներից հետաքրքրվեցին միասնական շտաբի արձանագրած ցնդող կնիքներից: Ի պատասխան՝ Ֆրանդուա-Խավիեր դե Դոնեան ասաց. «Երբ դեղագործից լուծույթ ես առնում՝ օգտագործելուց առաջ շիշը պետք է թափ տալ, դա մի բան է, որը որոշ ՏԸՀ-ի նախագահներ մոռացել էին անել: Երբ նկատեցին, որ չափից արագ է սկսում անհետանալ՝ փոխեցին, ուրիշ թանաք սկսեցին օգտագործել, որոշները սկսեցին պաշտոնական թանաք օգտագործել, իհարկե, ցավալի է, որ դա տեղի ունեցավ, բայց վստահ չեմ՝ նշանակալի ազդեցություն ունեցա՞վ դա ընտրությունների արդյունքների վրա, թե՞ չէ»:

ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչ Ռադմիլա Շեկեռինսկան ասաց, որ ցավով է արձանագրում այն, որ ԿԸՀ-ն չէր փորձարկել թանաքը, ինչը մեծ դժվարությունների տեղիք տվեց, եղան դեպքեր, որ ՏԸՀ-ներն այլ ընթացքով առաջնորդվեցին. «Փոխանակ շշերը թափ տալու, թափ տվեցին որոշ դրույթներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031