Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ընտրությունները խանդավառ են, Բրիտանիայում՝ ձանձրալի

Մայիս 07,2012 16:03

Միջազգային դիտորդների հետ հանդիպմանը հարցին՝ եթե տրակտորները մի կողմ թողնենք՝ այլ խախտումներ նկատե՞լ են դիտորդները՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչ Ռադմիլա Շեկեռինսկան պատասխանեց. «Լսել ենք բավական մեղադրանքներ ընտրությունների օրը ձայների գնման վերաբերյալ: Փորձել ենք մեր աչքով ականատես լինել, շատ դժվար էր դա անել: Քվեարկության օրը նման մեղադրանքների ծավալն աճեց, դրանցից որոշների վերաբերյալ հայտարարություն արեց ոստիկանությունը, մեզ տեղեկացրեցին՝ մենք կհետեւենք դրանց՝ գալիք մի քանի շաբաթների ընթացքում»:

Մի երիտասարդ պատմեց, որ վերջին 4 ժամերի ընթացքում մի 15-20 հոգանոց խումբ է եկել այն ընտրատեղամաս, որտեղ ինքն է եղել: Նրա խոսքերով՝ «մտնում-դուրս էին գալիս, ձեռքներին ինչ-որ ցուցակներ կային, թույլ չեն տվել նկարել, հեռախոսն են վերցրել: Չեմ կարծում, որ դահլիճում միակն էին: Ինչպե ՞ս  կարող էիք ասել, որ հիմնականում ազնիվ են անցել ընտրությունները»: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչ Ռադմիլա Շեկերինսկան պատասխանեց. «Ճիշտ եք ասում, որ մենակ դուք չեք նման բաներ տեսել: Նույնիսկ այս սեղանի շուրջ նստածներն են նման բաներ տեսել՝ անհարկի միջամտություն գործընթացներին՝ ասվեց: Մենք նկատեցինք, որ նման գործընթացների խաթարման աղբյուրը հիմնականում վստահված անձինք էին, բայց մենք չենք կարող չափել նման դեպքերի ազդեցությունը ընտրությունների վրա»: Հարցին՝ ո՞ր կուսակցությունների վստահված անձինք էին խանգարում՝ նա պատասխանեց, որ դա վերջնական եզրակացության մեջ կունենան, եթե դիտորդները տվյալներ տան. «Նախնական տվյալներով նշվում էին պարզապես վստահված անձինք՝ առանց պատկանելության»:

Ներկաներց մեկը խնդրեց մեկից տասը սանդղակով գնահատել ընտրությունները՝ Ֆրանսուա դե Դոնեան պատասխանեց. «Մենք աստեղ գնահատականներ տալու համար չենք եկել, պիտի ձեզ հիասթափեցնենք, այստեղ ենք համապատասխանությունը գնահատել ԸՕ-ին, ոչ էլ եկել ենք, որ Հայաստանը համեմատենք ուրիշ երկրների հետ, հո Բելգիան Բրիտանիայի հետ չե՞մ կարող համեմատել»:

«Հայաստանում ընտրությունները խանդավառ են, Բրիտանիայում՝ ձանձրալի»,- այսպես գնահատեց ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար բարոնուհի Նիքոլսոնը՝ չխուսափելով համեմատություններից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031