Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կապանում եւ Մեղրիում ձայների քանակով ԲՀԿ-ն զիջում է ՀՀԿ-ին

Մայիս 07,2012 15:56

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորների ընտրություններին 55 հազար 936 ընդհանուր ընտրողներից մասնակցել է 41 հազար 74 բնակիչ: Կապան, Քաջարան, Մեղրի եւ Ագարակ քաղաքներն ու տարածաշրջանների գյուղերն ընդգրկող ընտրատարածքում համամասնական ընտրակարգով ձայների գերակշիռ առավելությամբ առաջատարը Հանրապետական կուսակցությունն է` 21 հազար 680 քվեով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բնակիչներից ստացել է 9 հազար 964 քվե: Երրորդ տեղում ՀՅԴ-ն է, որի օգտին քվեարկել է 2 հազար 527 ընտրող: ՀՅԴ-ին հաջորդում է ՕԵԿ-ը` 1829 ձայնով: 1636 բնակիչ էլ քվեարկել է ՀԱԿ-ի օգտին, եւս 1253 սյունեցի սատարել է «Ժառանգությանը»:

Թիվ 38 ԸԸՀ-ի տվյալներով` Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 2 տարածաշրջաններից հավաքել է 455 քվե, ընդամենը 100 ձայն գրանցվել է Դեմկուսի եւ 55 ձայն «Միավորված հայեր» կուսակցության օգտին: Անճշտությունների թիվը կազմում է 66:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031