Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւակ Արծրունի.«Մի քանի ապակե պոլկա ջարդելը հարձակո՞ւմ է»

Մայիս 07,2012 15:32

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Նարեգ Հարթունյանի, Արթուր Գալստյանի եւ Անի Մնացականյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության տնօրեն, «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեգ Հարթունյանը, հաշվապահ Արթուր Գալստյանը մեղադրվում են 2009թ. օգոստոսից մինչև 2010թ. սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչությունում հաշվառված ՍՊ ընկերության կողմից հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 25.278.175 ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց խուսափելուն։

2010թ. սեպտեմբերի 11-ից, հանդիսանալով ընկերության տնօրեն, Նարեգ Հարթունյանը ընկերության գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանի և գրասենյակային գործերի կառավարիչ, իսկ 2011թ. հունվարի 11-ից կազմակերպչական գործերով փոխտնօրեն Անի Մնացականյանի օժանդակությամբ, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով՝ 38.373.127 ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց։

Այսօր դատարան էր ներկայացել հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախագահ Սեւակ Արծրունին: Նա եղել է նշված ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը, բայց լիազորագրով:

Նկարագրելով իր եւ Նարեգի հետ ծագած վիճաբանության հատվածներից մեկը, եւ պատասխանելով Արթուր Գալստյանի պաշտպան Հայկ Ալումյանի հարցին, թե. «ինչ հարձակում է եղել Ձեր կողմից գրասենյակի վրա»,Սեւակ Արծրունին պատասխանեց. «Դա հարձակում չէր: Ես գնացել էի, որպեսզի պարզաբանումներ ստանամ Նարեգից: Մի քանի ապակե պոլկա ջարդելը հարձակո՞ւմ է: Լրատվամիջոցներով էլ տարածել էին, թե հարձակում եմ կազմակերպել: Ես այն հույսով էի գնում գրասենյակ, որ կհասկանամ Նարեգին, կբաժանվեմ նրանից մարդավարի»:

Պաշտպան Հայկ Ալումյանի հաջորդ հարցին, թե «Ձեր ագրեսիայի նպատակը պոլկանե՞րն էին», Սեւակ Արծրունին պատասխանեց. «Իմ հարձակումը ուղղություն չուներ: Իմ նպատակը ծեծելը չէր:Ես գնացել եմ պատասխան պահանջելու»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031