Սյունիքի մարզի Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում ձայների գերակշիռ առավելությամբ հաղթել է մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Վահե Հակոբյանը: Այստեղ հիմնական պայքարն ընթանում էր դաշնակցական պատգամավոր Գագիկ Գեւորգյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանի միջեւ: Մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած 34 հազար 94 ընտրողից 21 հազար 980 ընտրող քվեարկել է ՀՀԿ թեկնածուի օգտին: Երկրորդ տեղում դաշնակցական թեկնածու Գագիկ Գեւորգյանն է, որը հավաքել է 7 հազար 929 քվե:
Թիվ 38 ԸԸՀ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն`1505 հոգի քվեարկել է Դավիթ Մաթեւոսյանի համար, իսկ միակ կին թեկնածու Նարինե Մովսիսյանին կողմ է քվեարկել 1220 ընտրող: Անճշտությունների թիվը այս ընտրատարածքում 75 է:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ