Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ում լռության օր է

Մայիս 07,2012 12:54

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում առայժմ ձեռնպահ են մնում հետագա զարգացումների վերաբերյալ որեւէ հարցի շուրջ խոսել: Կուսակցության քարոզչական խմբի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ պետք է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ իրենք քննարկեն ընտրությունների ընթացքը եւ արդյունքները ու, ըստ այդմ, միասնական տեսակետ ձեւավորեն:

Տիկին Զոհրաբյանն իր սեփական կարծիքն իհարկե ունի ընտրական գործընթացների եւ արդյունքների վերաբերյալ, բայց անգամ այն բարձրաձայնել չի շտապում. «Կուսակցության նախագահի հետ կքննարկենք՝ հետո մեր տեսակետը կհրապարակենք: Համենայնդեպս, այսօր մենք որեւէ մեկնաբանություն չենք անի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031