Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ծանր էր լսել «պեպենոտ» արտահայտությունը»

Մայիս 07,2012 12:25

Ամռան  պայծառ  ու  արևոտ  օրերը  սարերի  ետևում  չեն:  Շատ  աղջիկներ  մտովի  արդեն  պատկերացնում  են  իրենց  որևէ   ծովափին հանգստանալիս,  բայց  շատերն  էլ ստիպված  են  լինելու  հրաժարվել  հաճելի  արևայրուքից,  խուսափել  արևից  և  փակվել  տան  չորս  պատերի  ետևում.  պատճառը  մաշկային  պեպեններն  են:

«Արևից  դեմքիս  պեպենները  ակտիվանում,    առավել արտահայտիչ  են  դառնում,  այդ  պատճառով  էլ  փորձում  եմ  պաշտպանվել,  խուսափում եմ  տանից  դուրս  գալ,  իսկ  եթե  ստիպված  եմ  լինում,  ապա  օգտագործում  եմ արևից  պաշտպանող  քսուքներ»,-ասում  է  24-ամյա Սեդան:  Սեդայի  խոսքով`  պեպեններ   դեմքին  հայտնվել են  դեռ  փոքր  տարիքից,  թեև  ծնողները  դիմել են  մաշկաբանի,  բայց  բուժման  երկար  սպասված   արդյունքները   այնքան  էլ  գոհացուցիչ  չեն  եղել:   «Բուժման   ընթացքում  աստիճանաբար  պեպենները  սպիտակեցին,  իհարկե  ոչ  իսպառ,  բայց  համարյա  դարձել  էին  անտեսանելի»:   Սակայն  աղջկա  հավաստմամբ`  երկար  ժամանակ  չի  կարողացել  գոհանալ  դրական  արդյունքներով,  բուժումից  գրեթե  անմիջապես  հետո պեպենները  աստիճանաբար  սկսել  են   «գրավել»  իրենց  տեղերը   դեմքի  վրա: «Հիմա արդեն  բուժման  մասին  չեմ  էլ  մտածում:  Կարծում եմ`  պեպենոտ  դեմքն  էլ  կարող   է   գեղեցիկ  լինել»,- ասում  է  նա:

Ի՞նչ  են  պեպենները,  ո՞րն  է  դրանց  առաջացման  պատճառները:

«Պեպենները  առաջանում են   մաշկի  պիգմենտացիոն  համակարգի  սխալ  գործառույթի   արդյունքում:   Պեպենը  կուտակված  մելանինն  է,  որը  նորմալ  պիգմենտացիայի  պարագայում  պետք է  հավասարաչափ  բաշխվի  մաշկի  տակ` տալով  նրան  արևայրուքի  հաճելի  երանգ»,- ասում  է  մաշկաբան  Նինա  Այվազյանը:  Նրա  խոսքով`  պեպեններԸ  կարող  են  առաջանալ նաև  նյութափոխանակության  խանգարումների  արդյունքում:

20-ամյա  Մարգարիտայի համար    փոքր  տարիքում  պեպենները  եղել  են  բարդութավորման  պատճառ:  ,Բակում  կամ  դպրոցում  խաղալիս  կամ  ինչ-որ  բան  անելիս,  երբ  ընկերներով  վիճում  էինք,  ինձ  հաղթելու  համար  գոռում  էին  պեպենոտ:  Նրանք լավ  գիտեին,  որ  նման  պահերին ձայն  չէի  հանում,  պարզապես  լուռ  լաց  էի  լինում.:  Աղջիկը  վստահեցնում  է,  որ  հիմա  այդ  օրերը ինքը  ժպիտով  է  հիշում,  բայց  ներքուստ  զգում    է  իր  ապրած  պահերի  դժվարությունը:

Մաշկաբանի  խոսքով`  պեպենները  հնարավոր  է  բուժել,  բայց  բուժումից  հետո  էլ  անընդհատ  պետք  է  խնամել  մաշկը,  որովհետև  դրանք  շատ  արագ   կարող  են  նորից  ի  հայտ  գալ:  ,Լինում  են  դեպքեր,  երբ  աղջիկները  դեմքի  պեպենները  ծածկելու  համար  այնքան  քսուքներ  են  օգտագործում,  որ  մաշկային  այլ խնդիրներ  են  առաջանում.,- ասում է տիկին  Նինան:

Ինչպե՞ս   վարվել:  Լուծման  լավագույն  տարբերակը  առաջԱրկում  է  հոգեբան  Արևիկ  Մազմանյանը.  ,Յուրաքանչյուր  աղջիկ  պետք  է  գիտակցի,  որ  աշխարհում բոլոր մարդիկ  նույնը  չեն՝ թե՜  ներքին  աշխարհով,  թե՜ արտաքին  տվյալներով:  Պարզապես  նրանք  պետք  է ընդունեն,  որ  գուցե     իրենց  յուրահատկությունն  էլ  պայմանվորված  է  հենց  պեպեններով, գուցե  հենց  պեպեններն  են տալիս  նրանց  դեմքին  առանձնահատուկ   գեղեցկություն»:

 

Անի  Գյոզալյան

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031