Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES) այսօր հրապարակեց իր կատարած դիտորդական առաքելության արդյունքները: Փորձագետները հայտարարեցին. «Այս ընտրություններն ավելի առաջընթացային էին, քան նախորդները»: Առաքելությունն իրականացվել է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Արարատում և Էջմիածնում:
ԱՄՆ-ի քաղաքական մոնիթորինգի անկախ համալսարանի ղեկավար Լիդիա Լոսոնը, գնահատելով ընտրությունները,նշեց. «Հայաստանում տեղի են ունեցել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ»: Չեխիան ներկայացնող փորձագետ Աննա Չուրդովան էլ նկատեց. «Մենք բարձր ենք գնահատում այս ընտրությունների անցկացումը: Այսպիսի բաց և դրական մթնոլորտի մենք դեռ չէինք հանդիպել: Իհարկե, եղան մի շարք տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք նշանակալի ազդեցություն չունեն ընտրությունների արդյունքների վրա»: Դառնալով ՀՀ ընտրական օրենսգրքին՝ Ա. Չուրդովան նկատեց, որ այն ավելի կատարյալ է , քան Չեխիայինը, քանի որ այնտեղ չկա դրույթ պատգամավորության թեկնածուի կարողության վերաբերյալ:
Եվրոխորհրդարանի պատգամավոր Յոհան Շտադլերն էլ ասաց. «Սրանք իմ տեսած ընտրություններից ամենադրականն են: Կարծում եմ, որ դրանք իրենց դրականությամբ գերազանցում են նույնիսկ Ֆրանսիայի և Հունաստանի ընտրություններին»:
Դիտորդները ՀՀ-ում մայիսի 6-ին կայացած ընտրությունները համարեցին Կենտրոնական Եվրոպայի երկրներում կազմակեպվող ընտրություններին համարժեք:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ