
«Առավոտ երիտասարդականն» արդեն
տեղեկացրել էր, որ Թաթա Սիմոնյանն ու «Եվրատեսիլ 2008»-ում երկրորդ տեղը գրաված ուկրաինուհի Անի Լորակը դուետ են

ձայնագրել: «ՙԵրգը, որ ձայնագրվել է Մոսկվայում, դեռ անվանում չունի, սակայն մեկ շաբաթից այն հասանելի կլինի հայ հանդիսատեսին»,- «Առավոտ
երիտասարդականի» հետ հեռախոսազրույցում ասաց Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ կա նախնական պայմանավորվածություն երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ. մնում է արտիստները ժամանակ գտնեն: Հիշեցնենք, որ երգի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը՝ խոսքեր և Մանե Հակոբյանը՝ երաժշտություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: