Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իջեւանում որտեղի՞ց «ծնվեցին» ավելի քան 600 լրացուցիչ ընտրողները

Մայիս 07,2012 11:39

Լուսանկարն արվել է Իջեւանի թիվ 5 միջնակարգ դպրոցում տեղակայված 41/22 ընտրական տեղամասում

Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տեղեկություններով՝ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Իջեւան քաղաքի 8 ընտրական տեղամասերում մեծամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցել է 9475, համամասնական ընտրակարգով՝ 9478 ընտրող:

2011թ. նոյեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրություններում, որն անցավ սուր մրցակցության պայմաններում. քվեարկությանը մասնակցել էր շուրջ 8800 ընտրող: Իջեւանի բնակիչները գիտեն, որ քաղաքապետի ընտրություններն ընտրողների ավելի ակտիվ մասնակցությամբ է կայացել:

Նախկինում տեղեկացրել ենք, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի մարզադահլիճում բացվեց լրացուցիչ՝ 8-րդ ընտրական տեղամասը: Երեւի շտապելու պատճառով էին մոռացել այդ՝ 41/28 ընտրական տեղամասի վրա տեղամասի ցուցանակ փակցնել:

Մայիսի 6-ի ընտրություններից առաջ Իջեւանում որտեղի՞ց «ծնվեցին» ավելի քան 600 լրացուցիչ ընտրողները: Դրանք «ի հայտ եկան» մայիսին, երբ աշխատունակ բնակչության մի մասն արդեն Ռուսաստան է գնացել:

Նշենք, որ մայիսի 6-ի առավոտյան Իջեւանի ընտրական բոլոր տեղամասերում քվեարկողների անձնագրերում խփված դրոշմակնիքների թանաքը չորացել էր: Միայն ժամը 10.30-ից -11-ից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում կատարվեց թանաքի փոփոխություն: Իջեւանում քվեատուփերը բացելուց հետո պարզվել է ,որ առավոտյան քվեարկության եկածները հիմնականում ՀՀԿ-ին են ընտրել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031