Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում (կենտրոնը՝ Նոյեմբերյան) կայացած քվեարկության արդյունքում «Ինտերնեյշնլ մասիս տաբակ» ընկերության տնօրեն ,անկուսակցական, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մարինե Մարաբյանն ստացել է 24797, անկուսակցական, Նոյեմբերյանի ավագանու անդամ Վարուժան Բաբաջանյանը՝ 6623 ձայն:
Թիվ 41 ընտրատարածքում (կենտրոնը՝ Իջեւան) ՀՀԿ անդամ,» Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը ստացել է 16 618, Տավուշի մարզպետի տեղակալ, ՕԵԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Վահե Վարդապետյանը՝ 8402 , անկուսակցական, ՀԱԿ-ի կողմից պաշտպանված թեկնածու Սպարտակ Հարությունյանը՝ 3590, Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը՝ 2318 ձայն: Այս տեղեկությունները հայտնեցին մարզի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև