Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման

Մայիս 07,2012 11:15

ՀՀ Ազգային ժողովի` 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների ընթացքում`  23:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման, որոնցից 20-նն ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում գործող թեժ գծով, իսկ  50-ին ընթացք է տրվել` դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքում:

Քննարկման արդյունքներով հարուցվել է 3 քրեական գործ` 2-ը ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածով, 1-ը` 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Ստացված հաղորդումներից 1-ով տրվել է պարզաբանում, 1-ն ուղարկվել է ԿԸՀ-ի քննարկմանը, իսկ 79-ով ստուգումները շարունակվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031