Այն բանից հետո, երբ Լոնդոնի օլիմպիական ավանի շինարարությանը մասնակցած բանվորներից մեկը «The Sun» թերթի աշխատակիցներին ահազանգել է անվտանգությունը պահպանելու իր կասկածների մասին, խմբագրության աշխատակիցները կազմակերպել եւ ավանի տարածք կեղծ ական են անցկացրել:
Նրանք «սարքը»՝ երկու պլաստիկ թիթեղ, լիցքավորիչ եւ միմյանց լարերով միացված բջջային հեռախոս ու սովորական զարթուցիչ, թաքնված տեսախցիկի հետ միասին փոխանցել են ավանի տարածքից էքսկավատորով անարգել դուրս եկած այդ բանվորին, որն էլ 25 րոպե հետո նույնպես անարգել մտել է ավանի տարածք, կեղծ ականը տեղադրել այն մարզակառույցներում, որտեղ պետք է բնակվեն մարզիկները, հետո՝ հեծանվահրապարակում եւ դրանց ֆոնի վրա դրանք նկարելով՝ խցիկը վերադարձրել է լրագրողներին: Նրանք էլ «նյութը» փոխանցել են կազմակերպիչներին:
Տեղեկացնենք, որ օլիմպիական ավանի անվտանգությունն իրականացնելու համար ծախսվել է մեկ միլիոն ֆունտ ստերլինգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ