Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ հաղորդագրությունը երկրաշարժի մասին

Մայիս 07,2012 09:38

Տեղեկացնում ենք, որ 2012 թ. մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:40-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ (նախնական տվյալներով), որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում Շեքի քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.380  և արևելյան երկայնության 46.950:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության  վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:

Ըստ Ադրբեջանական լրատվամիջոցների երկրաշարժի հետևանքով տեղի են ունեցել ավերածություններ:

Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում 3-4 բալ ուժգնությամբ:

 ՀՀ  ԱԻՆ ՃԿԿ  ՀԵՐԹԱՊԱՀ  ՈՒԺԵՐԻ  ՂԵԿԱՎԱՐ  փ/ծ կ-ն Ա. Մկրտչյան

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել