ՀԱԿ-ի շտաբն արձանագրել էր, որ այսօր օրվա ընթացքում աղաղակող ու շատ խախտումներ են կատարվում հիմնականում Էրեբունիում: Մասնավորապես որպես ամենաշատ խախտումներ եղած ընտրատեղամասեր նշում էին 12/27-ը, 12/02, 12/29, 12/28-ը: Կոնկրետ 12/27 տեղամասի համար տեղեկություն կար, որ եղել է ուրիշի փոխարեն քվեարկության փորձ, ինչը կանխվել է, եղել են նաեւ լցոնումներ եւ այլն: Սակայն, երբ մենք եղանք այդ ընտրատեղամասերում, Կոնգրեսի ներկայացուցիչները մեզ հետ զրույցում վստահեցնում էին, որ ամեն ինչ նորմալ է եւ բացի թանաքից, այլ ակնառու խախտումներ չեն արձանագրել: 12/27-ում միայն մեծ կուտակումներ, հերթեր էին գոյանում ու ժամանակ առ ժամանակ հավաքված քաղաքացիները դժգոհում էին հանժնաժողովի անդամների դանդաղկոտությունից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ