Կապանի տարածաշրջանի Նորաշենիկ գյուղում արդեն վերջացել են քվեաթերթիկների արդյունքների հաշվարկումը: Դաշնակցական գյուղապետ ունեցող համայնքում ձայների մեծամասնությամբ առաջին տեղում է ՀՅԴ-ն: 110 ընտրողներից ընտրությանը մասնակցած 95 նորաշենիկցիներից 57-ը քվարկել է ՀՅԴ-ի օգտին, 20-ը` ՀՀԿ-ի, «Օրինաց Երկիրը» հավաքել է ընդամենը 6 ձայն, ԲՀԿ-ն 4 քվե: ՀԱԿ-ին սատարել է 2 ընտրող, մեկական ձայն հաշվարկվել է Կոմունիստական կուսակցության եւ Միավորված Հայեր կուսակցության օգտին: Ձայների առավելությամբ Նորաշենիկում առաջատար է նաեւ դաշնակացական թեկնածուն: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված Գագիկ Գեւորգյանը հավաքել է ընդհանուր քվեներից 55-ը, երկրորդ տեղում Վահե Հակոբյանն է 28 ձայնով, իսկ Դավիթ Մաթեւոսյանին քվեարկել է 2 նորաշենիկցի: Մյուս թեկնածուի օգտին քվեարկություն չի եղել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ