Արարատ քաղաքի 18/06, 18/07 եւ 18/08 ընտրատեղամասերում արդեն ավարտվել է համամասնական ցուցակների ընտաթերթիկների հաշվումը: Այս տեղամասերում հակամարտությունը հիմնականում Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան»կուսակցությունների միջեւ է: 18/06-ում ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 369 ընտրող, ՀՀԿ-ի օգտին` 466, այստեղ ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 120 մարդ, «Ժառանգության» օգտին` 32, ՀԱԿ-ին` 24, ՀՅԴ-ին` 12, Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությանը` 3, Կոմունիստական կուսակցությանը`4, Միավորված հայեր կուսակցությանը` 3 ընտրող:
18/07 տեղամասում ՀՀԿ-ի օգտին քվեարկել է 843 ընտրող, ԲՀԿ-ի օգտին` 113:
18/08 տեղամասում` ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 394 ընտրող, ՀՀԿ-ի օգտին` 441: