Մեր աղբյուրները հայտնում են, որ ավարտվել է համամասնական ընտրակարգով քվեների հաշվարկը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղակայված 41/28 ընտրական տեղամասում: Այստեղ 391 ձայն է ստացել ՀՀԿ-ն, 390՝ ԲՀԿ-ն, մնացած կուսակցություններն ՝շատ ավելի քիչ քվեներ: Նշեմ, որ Իջեւան քաղաքի մնացած 7 տեղամասերում ներկայումս ընթանում է համամասնական ընտրակարգով քվեների հաշվարկը: Մեր տեղեկություններով՝ Իջեւանում ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն գրեթե հավասար ձայներ ունեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ