Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքի Լճափ գյուղում ընտրության արդյունքներն ամփոփվել են: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց գյուղապետ Հայկ Սիմոնյանը` Լճափում ընտրություններին մասնակցել է 638 ընտրող:
Ըստ նախնական տվյալների` համամասնական կարգով առաջին տեղ է գրավել Հանրապետական կուսակցությունը` հավաքելով 316 ձայն: ԲՀԿ-ն հավաքել է 192 ձայն, ՕԵԿ-ը` 72, ՀՅԴ-ն`15, «Ժառանգությունը»` 10, ՀԱԿ-ը` 8 քվե: 12 թվեաթերթիկ համարվել է անվավեր:
Մեծամասնական ընտրակարգով Լճափում հաղթել է ՀՀԿ անդամ Մանվել Բադեյանը, ում օգտնին 637 ընտրողներից քվեարկել է 347 լճափցի: ՀՅԴ անդամ Արտակ Նիկոյանի օգտին քվեարկել են 209 քաղաքացի: Կոմունիստական կուսակցության անդամ Վանիկ Հարությունյանի օգտին քվեարկվել է 78 ձայն: Մեծամասնական քվեաթերթիկներից 5-ն համարվել է անվավեր:
Գյուղապետը վստահեցնում է, որ գյուղում ընտրություններն անցել են խաղաղ եւ առանց միջադեպերի, ներկա են եղել տեղական եւ միջազգային դիտորդներ, ովքեր գոհ են եղել:
Կարդացեք նաև
Անի ՊՈՂՈՍՅԱՆ