Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակեղծիքների համար դատապարտվածը կրկին տեղամասային հանձնաժողովի նախագահ էր

Մայիս 07,2012 00:44

Մայիսի 6-ին Համլետ Ավալյանը կարգավորում է ընտրողների մուտքը ընտրատեղամաս

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Համլետ Ավալյանը 2007թ.-ի դեկտեմբերի 16-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները կեղծելու համար   ՀՀ Քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով («վստահված անձին խոչընդոտել») եւ 150-րդ հոդվածով («Ընտրությունների արդյունքը կեղծել»)   Իջեւանի տեղամասային երկու հանձնաժողովների նախագահների հետ միասին  դատապարտվել էր 3-ական տարվա պայմանական ազատազրկման:

2012թ. մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Համլետ Ավալյանը ղեկավարում էր Իջեւանի թիվ 1 դպրոցում տեղակայված 41/23 տեղամասային ընտրական հանձնաժողովը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031