Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ դիտորդի կարծիքով՝ ամեն ինչ OK է

Մայիս 07,2012 00:03

Ընտրությունների ավարտից շուրջ երեք ժամ հետո ԿԸՀ-ում այդ ընտրությունների վերաբերյալ իր տպավորությունների մասին խոսեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ներկայացուցիչ Վլադիմիր Մարուշչենկոն, որը ներկայացնում էր Ուկրաինայի խորհրդարանը։ Նա ասաց, թե առաջին անգամ է Հայաստանում գտնվում եւ  հաճելիորեն զարմացած է Հայաստանում գործող ընտրական օրենսդրությամբ։

Մարուշչենկոն ասաց, թե եղել է ընտրական մի քանի տեղամասերում եւ իր դիտարկմամբ ընտրական պրոցեսն այդ տեղամասերում համապատասխանել է գործող  օրենսդրությանը։ Միակ բանը, որ նա հարկ համարեց շեշտել՝ տեղամասերում ընտրողների գոյացած հերթերն են եղել, որը, ուկրաինացի դիտորդի համոզմամբ, չի կարելի համարել ընտրական հանձնաժողովների մեղավորությունը։

Նրա  դրական գնահատեց  ընտրությունների ընթացքը եւ հայտարարեց, որ թեեւ հիմա նոր միայն ստացվում են ընտրությունների վերաբերյալ նախնական տվյալներ, այդուհանդերձ, համոզմունք հայտնեց, որ ընտրությունները զարգացում են արձանագրել։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս է Մարուշչենկոն բացատրում ԱՊՀ եւ  եվրոպական  դիտորդական առաքելությունների՝ հայաստանյան ընտրություններին տրվող մշտապես տարբեր գնահատականներին, ուկրաինացի դիտորդն ասեց, թե  դրա բացատրությունն այդ առաքելությունների գնահատման տարբեր մեթոդիկաների կիրառումն է։

Մարուշչենկոն նաեւ ասաց, թե ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության համակարգողը երեկ հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների հետ, եւ որքան տեղյակ  է,  մինչեւ քվեարկության օրն արձանագրված ընտրական պրոցեսների վերաբերյալ  նրանց տեսակետները համընկել են: ԱՊՀ դիտորդը նաեւ կարծիք հայտնեց, թե իրեն չի թվում, որ  քվեարկությունից հետո  այդ մոտեցումներում կարող են  մեծ տարբերություն լինել։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031