Թիվ 22 ընտրատարածքի պատգամավորական մանդատի համար առաջադրված ՀՀԿ թեկնածու Մանվել Բադեյանի ընտրական շտաբի պետ Գարիկ Բադալյանը, պատասխանելով «Առավոտի» հարցերին, նշեց, որ ընտրության օրվա ընթացքում շտաբի կողմից ոչ մի միջադեպ չի գրանցվել. «Ողջ օրվա ընթացքում մենք կապի մեջ ենք եղել մեր ներկայացուցիչների եւ վստահված անձանց հետ, ովքեր չեն արձանագրել որեւէ խնդիր»:
«Մենք ակնկալում ենք հաղթանակ»,- նշեց Մանվել Բադեյանի շտաբի պետը:
«Առավոտը» խոսեց նաեւ նույն ընտրատարածքի մյուս թեկնածուի` ՀՅԴ անդամ Արտակ Նիկոյանի հետ, ով ասաց, որ իր հայրենի Նորատուս գյուղում ընտրություններն ընթացել են բնականոն հունով, եւ ինքն ակնկալում է իր հայրենակիցների աջակցությունն ու քվեն:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև