ԿԸՀ-ն ամփոփեց էլեկտրոնային եղանակով քվեարկության վերաբերյալ տվյալները։ Հիշեցնենք, որ այդ եղանակով իրավունք ունեին քվեարկելու ՀՀ-ից դուրս գտնվող ՀՀ դիվանագիտական առաքելություններում կամ հայաստանյան ընկերություններում աշխատող ՀՀ քաղաքացիները։ Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել էր քվեարկության օրվանից 5 օր առաջ։
Ընտրողների թիվը 238: Նրանցից 195-ը մասնակցել են քվեարկությանը, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։
Արտերկրում քվեարկած ՀՀ քաղաքացիների քվեարկության արդյունքում
ՕԵԿ-ը ստացել է 0 ձայն, ՀՀԿ-ն՝ 173, ԲՀԿ-ն՝ 2, «Ժառանգությունը»՝ 5, ՀԱԿ-ը՝ 2, ՀՅԴ-ն՝ 6, Դեմկուսը՝ 1, Կոմկուսը՝ 0 եւ «Միավորված հայերը»՝ 1։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ