Քիչ առաջ Շիրակի մարզի դատախազությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ նյութեր են նախապատրաստվում չորս դեպքի առնչությամբ, որոնցից 3-ը կապված են ընտրատեղամասերում տեսախցիկներ փախցնելու ու լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հետ: Դրանցից երկուսը վերաբերում են քաղաքացիների հաղորդումներին՝ փաստի առթիվ, ոչ թե կոնկրետ անձնավորությունների դեմ: Իսկ չորրորդը կապված է ԳԱԼԱ հեռուստաընկերության նկարահանած այն տեսանյութի հետ, ըստ որի, Շառլ Ազնավուրի հրապարակում միկրոավտոբուսի մեջ ընտրակաշառք են բաժանում, քաղաքացիներն էլ մեծ հաճույքով վերցնելով, դնում են անձնագրերի մեջ ու ուրախ-ուրախ հեռանում:
Հիշեցնենք, որ ըստ ԲՀԿ-ականների Գյումրու դպրոցներում տեսախցիկներ գողացողները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ու նրա շրջապատի տղաներն են :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ