ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընտրությունների ավարտից մեկ ժամ անց ներկայացրեց ընտրությունների մասնակցության նախնական տվյալները։ Ըստ այդմ, Երեւանում ընտրություններին մասնակցել է 484 531 ընտրող կամ ընտրողների 53.տոկոսը, Արագածոտնի մարզում՝ 78. 587 ընտրող կամ ընտրողների 69.16 տոկոսը, Արարատում՝ 150 488 կամ 70.83, Արմավիրում՝ 124. 893 -56.11 տոկոսը, Գեղարքունիքի մարզում՝ 122 963 ընտրող կամ ընտրողների 65.98 տոկոսը, Լոռիում՝ 139 741 կամ 59.12տոկոս, Կոտայքում՝ 148.821 կամ ընտրողների 64.28 տոկոսը, Շիրակում՝ 131 90 ընտրող կամ ընտորղների 57.32 տոկոսը, Սյունիքում՝ 87 686-ը կամ ընտրողների 72.09 տոկոսը, Վայոց Ձորում՝ 30.609 կամ՝ 64,61 տոկոս, Տավուշի մարզում՝ 71 365 ընտրող կամ ընտրողների 65,82 տոկոսը։
Ընդհանուր առմամբ, ժամը 21.00-ի դրությամբ ընտրատարածքներից ստացված նախնական տվյալներով՝ ՀՀ ամբողջ տարածքում ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.26 տոկոսը։
Մասնակցության ամբողջական տվյալները դիտեք այստեղ:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ