Մոսկվայի «Բոլոտնայա» հրապարակում կիրակի բախումներ են սկսվել իրավապահ ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ, որոնք «Միլիոնների երթ» են անցկացնում նախագահ ընտրված Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից մեկ օր առաջ:
Ընդդիմությունը պնդում է, թե ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել արտոնված ցույցի մասնակիցների նկատմամբ, իրավապահները հերքում են այս մեղադրանքները։ «Յաբլոկո» կուսկացության համաձայն, ոստիկանները ավելի քան 100 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներին՝ Սերգեյ Ուդալցովին,Բորիս Նեմցովին եւ Ալեքսեյ Նավալնուն։ Վերջիններս մեղադրվում են ոստիկանության պահանջներին չենթարկվելու մեջ,ինչի համար կարող են մինչեւ 15 օրյա կալանքի ենթարկվել։
Ձերբակալություններից բացի, Ինտերֆաքսը հաղորդում է նաեւ մի դժբախտ պատահարի մասին. 5-րդ հարկի բարձրությունից ընկել է «Միլիոնների երթը» լուսանկարահանող մի քաղաքացի, ով տեղում մահացել է:
«Ազատություն» ռադիոկայան