Առավոտյան ժամը 8-ից մինչեւ 20.00-ն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստացել է 204 զանգ, որից 72-ը վերաբերել են մարզերում ընտրախախտումներին, որոնց արձագանքել են արագ արձագանքման խմբերը:
Ողջ օրվա ընթացքում որեւէ միջադեպ չի գրանցվել Պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ, հետեւաբար որեւէ մեկը չի տուժել:
ՄԻՊ գրասենյակում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար առանձնացվել էր գրադարանի տարածքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ