Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու Սուրբ Մարիամ Աստվածածին մանկապարտեզում թռցրել էին հանձնաժողովականներից մեկի կնիքը

Մայիս 06,2012 21:29

Ըստ ականատեսների, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թաղամասում գտնվող թիվ 34/29 ընտրատեղամասում ընտրությունները սկսվելուն պես խաթարվել է ընտրական գործընթացն ու հանձնաժողովի աշխատանքը. վերջիններս երկար ժամանակ փնտրել են հանձնաժողովի անդամներից մեկի անհետացած կնիքը:

 Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեց հանձնաժողովի նախագահ Վարդուհի Հակոբյանը, նախորդ օրը ուշ երեկոյան հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի անձնական կնիքը տեղադրել են «սեյֆի» մեջ, փակել , հանձնել են ոստիկանությանն ու գնացել են տուն: «Առավոտյան բացեցինք, բոլորը տեղում էին, ժեռեբյովկայի ընթացքում մեր հանձնաժողովի անդամներից մեկը դուրս մնաց: Էդ պահին անդամներից մեկի քվերաթերթիկի վրա դրվող կնիքը անհետացավ, թե ինչպես անհետացավ, ով գողացավ, այդպես էլ չհասկացա, ման եկանք, չգտանք, ստիպված տեղեկացրեցինք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Մուկուչյանին: Ինձ հասանելիք կնիքը հանձնել եմ անդամին, որ աշխատի, ընթացքը չդադարեցրինք, աշխատեցինք, որ չձախողվեն ընտրությունները»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Տիկինը նաև բողոքեց հօդս ցնդող կնիքներից: Ըստ նրա, իրենց նախազգուշացրել էին, որ անձնագրի մեջ դրվող կնիքը 9-12 ժամ պետք է մնա, սակայն չանցած մեկ ժամ, դիտորդ-լրագրողներից մեկը հայտնաբերել է, որ կնիքը ցնդել է:Այս հարցով ևս ստիպված են եղել ահազանգել պարոն Մուկուչյանին ու թույլտվություն խնդրել կապույտ թանաք օգտագործելու:

Նշենք, որ այս ընտրատեղամաս հասնելու համար առնվազն հերոս պետք է լինեիր, անձրևից այնպիսի ցեխոտ լճակներ էին գոյացել, որ ընտրատեղամաս մտնողը ներողություն էր խնդրում իր փնթի վիճակի համար, շատերն էլ փորձում էին մեքենաներով ներկայանալ քվերակության, սակայն դարձյալ հնար չկար, մեքենայից դուրս գալուն պես ոտքերդ թրջվում ու ցեխոտվում էին: Իսկ արդյունքում ընտրատեղամասի դիմաց մեքենաների մեծ կուտակումներ էին, որոնք խափանում էին ելումուտը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031