Aravot.am-ի հարցին, թե իր մրցակից պատգամավորի թեկնածու Գոհար Վեզիրյանի պես ինքն է՞լ է կարծում, որ «ընտրակաշառքի վրա» բացառապես ԲՀԿ-ին են բռնել, իսկ իշխանական թեկնածուների` կաշառք բաժանելու դեպքերին ոստիկանությունը աչք է փակել, Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Լյովա Խաչատրյանը բանաստեղծությամբ պատասխանեց. «Հիվանդ եղջերուն թող ցավից գոռա, առողջ եղնիկը թող թռչկոտե, մեկը թող քնե, մյուսն` արթուն կենա, այս հին աշխարհի օրենքն այդ է»:
Ընտրությունների ընթացքի վերաբերյալ էլ պարոն Խաչատրյանն ասաց. «Իմ գնահատականը կլինի ընտրությունների արդյունքները հաշվելուց հետո»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ