Մասիսում երկու հիմնական թեկնածուների՝ Մուրադ Մուրադյանի եւ Տիգրան Ստեփանյանի շտաբների առջեւ այս պահին հավաքված են շատ մեծ թվով երիտասարդներ: Երկու թիմերի մեքենաները ազդանշանները միացրած շրջում են քաղաքով մեկ՝ շատ արագ ու մեծ շարասյուններով: Տպավորություն կա, որ ճամբարների բաժանվածների միջեւ բացառված չեն բախումները:
Նաիրա ՎԱՆՅԱՆ