Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայտարարություն. Անվստահություն հայտնել ԿԸՀ ողջ կազմին

Մայիս 06,2012 21:23
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

հանցագործության մասին

ՀՀ ԱԺ 2012 թ. համապետական ընտրությունների օրը` մայիսի 6-ին քվեարկության առաջին իսկ րոպեներից հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիների անձնագրերում դրվող դրոշմակնիքները 20-25 րոպե անց անհետանում են: Չնայած ԿԸՀ-ն բոլորը ԸԸՀ-ներին հրահանգեց փոխել թանաքները, սակայն այդ հրահանգը շատ ՏԸ հանձնաժողովների կողմից չկատարվեցին եւ շարունակում են անձնագրերը դրոշմակնքել անհետացող թանաքով, ինչը հմտորեն օգտագործվեց ՀՀԿ կողմից` կրկնակի քվեարկություն իրանացնելու նպատակով:

Վերոհիշյալը “Ժողովրդի իշխանություն” հասարակական քաղաքական նախաձեռնությունը գնահատում է որպես ԿԸՀ կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 66_րդ հոդվածի 5-րդ կետի,  49–րդ հոդվածի 1-ին մասի դրույթների կանխամտածված խախտում եւ պահանջում է`

  1. Անվստահություն հայտնել ԿԸՀ  ողջ կազմին,
  2. ՀՀ ԱԺ ընտրությունները կանխամտածված ձախողելու համար ԿԸՀ   կազմին ենթարկել քրեական պատասխանատվության:

 

«Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնություն

06 մայիսի 2012 թվական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031