Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում ընտրակաշառքը երեկոյան 60 հազարի՞ կհասնի

Մայիս 06,2012 19:59

Անկախ տեղացող հորդառատ անձրեւից՝ Կապանում շարունակվում էր ակտիվորեն ընթանալ քվեարկությունը: Պակաս ակտիվություն չէին ցուցաբերում նաեւ տեսողության, առողջական լուրջ խնդիրներ ունեցող եւ ոտքի վրա հազիվ կանգնող մարդիկ, որոնք ընտրատեղամաս էին այցելում օգնականների հետ:

Ըստ շրջանառվող լուրերի` մարզկենտրոնում ընտրակաշառքներ բաժանվել եւ շարունակվում են բաժանվել, սակայն ծպտված ու շատ մաքուր ձեւով, դա են վկայում առավոտվանից ընտրատեղամասերում գոյացած հերթերն ու տեղաշարժվելու եւ առողջական լուրջ խնդիրներով մարդկանց ակտիվ այցելություններն ընտրատեղամասեր:

Շատերը նույնիսկ սպասում էին երեկոյան ժամերին գնալու քվեարկության, քանի որ լսել էին, որ երեկոյան մի ձայնի դիմաց ընտրակաշառքի գինը բարձրանալու է` հասնելով 60 հազար դրամի:

Կապանի ընտրատեղամասերի բակերը մշտապես մարդաշատ էին: Ընտրությունների ընթացքի հետ կապ չունեցող հավաքված երիտասարդները հսկում էին իրենց «հանձնարարված» տարածքները, հետեւում իրավիճակին եւ այլն:

Որոշ ընտրատեղամասերում էլ մասնակցած ընտրողների իրական թվի տարբերություն նկատվեց:

Խաղաղ վիճակ էր հատկապես գյուղական համայնքներում` Արծվանիկում ու Սյունիքում: Արծվանիկ գյուղական համայնքում Գորիսից դիտորդական առաքելություն կատարած եւ գյուղի ընտրատեղամաս այցելած  Էնթոնի Բոյերը «Առավոտին» տեղեկացրեց, որ Գորիսում լուրջ միջադեպերի եւ ընտրական խախտումների ականատես չեն եղել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031