Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջազգային դիտորդները պասիվ են եղել քրեակատարողական հիմնարկներում

Մայիս 06,2012 19:54

ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի տեղեկացմամբ, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում քվեարկությանը մասնակցել է 799 կալանավոր, նրանցից միայն 17 հոգի դեռ չի քվեարկել: Ըստ նրա, չքվեարկողները ընտրելու հնարավորություն ունեն մինչեւ ժամը 21:00-ը:

Պարոն Օրբելյանն ասաց, որ 18:40-ի դրությամբ մնացած բոլոր ընտրատարածքներում քվեարկությունն ավարտվել է. Վարդաշենից ՝ 531, Կենտրոնից ՝ 35, Գորիսից ՝ 13, Արթիկից ՝ 62, Վանաձորից ՝ 57, Աբովյանից՝ 37:

Փոխնախարարի խոսքերով, քրեակատարողական հիմնարկներում ԶԼՄ-ների միջին, իսկ միջազգային դիտորդական ու կուսակցությունների վստահված անձանց կողմից ցածր ակտիվություն է արձանագրվել: Նրա տվյալներով, «Ժառանգությունից», ԲՀԿ -ից մեկական վստահված անձ է ներկայացել: Որեւէ բողոքներ ու խնդիրներ չեն արձանագրվել: Արկղերը կբացվեն 20:00-ին:

Ըստ ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի՝ 18:40-ի դրությամբ մնացած բոլոր ընտրատարածքներում քվեարկությունը ավարտվել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031